17 12 2021

Սկսում ենք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնանկության գործընթացը․ Արծվիկ Մինասյան



Ընդդիմությունը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնանկության գործընթաց է սկսելու։ Այս մասին ՀՀ գլխավոր դատախազության դիմաց հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Մենք իբրև ԱԺ պատգամավորներ, իբրև ընդդիմություն, սկսում ենք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնանկության գործընթացը»,-ասաց Մինասյանը։

Դիմելով դատախազությանը, Մինասյանը նշեց․

«Այն գործը, որ դուք անում եք ապօրինի հանձնարարություններ կատարելով, փորձում եք ջարդել հայ ժողովրդի դիմադրողականությունը, մենք դա թույլ չենք տալու։ Այն քրեական գործերը, որոնցով դուք հանդես եք գալիս որպես հսկող դատախազներ, այդ գործերով ինքներդ եք պատասխան տալու։ Կոչ ենք անում ձեզ դադարել ծառայել ապօրինի հրամաններին, հրամաններ տվողներին», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ