ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդը 19 կողմ 5 դեմ ձայներով 5 տարով ռեկտոր է ընտրել միակ թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանին։
Նիստից հետո Հովհաննես Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց Հոգաբարձուների խորհրդի նիստը փակ էր ըստ կանոնակարգի, ներկա էին միայն ԵՊՀ հոգաբարձուները:
Լրագրողների հետ զրույցում ՔՊ-ական նախկին պատգամավորը ասաց, թե ապացուցել է, որ իր՝ բուհում լինելը բավականին բարձրացնելու է ԵՊՀ-ի վարկն ու հեղինակությունը։
«Այդ մասին են վկայում տարբեր աշխատակիցներ թե պրոֆեսորադասախոսական կազմի մեջ, թե վարչական ապարատի մեջ», - նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը