17 12 2021

Երկրում այսօր տիրում է համատարած իրավական ամենաթողություն․ Վահե Հակոբյան



Այս հավաքով ուզում ենք ո՛չ ասել իրավական ամենաթողությանը։ Երկրում այսօր տիրում է համատարած իրավական ամենաթողություն։ ԲԴԽ-ի մոտ ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

«Եվ դա մեկ նպատակ է հետապնդում՝ կոտրել ամբողջ ազգի ողնաշարը, որ չկարողանանք դիմադրել այն մարտահրավերներին, որոնք այսօր գրեթե բոլոր գերտերությունների կողմից նետված են դեպի Հայաստան», - ասաց ԱԺ պատգամավորը:

Հակոբյանի խոսքով՝ թե Սյունիքի, թե մյուս համայնքների ղեկավարների կալանավորումներն ապօրինի են, դրա ապացույցը դատական գործընթացներն են։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ