15 12 2021

Մարուքյանն աշխատում է ՔՊ-ի օգտին․ «Փաստինֆո»

Մարուքյանն աշխատում է ՔՊ-ի օգտին․ «Փաստինֆո»

Վանաձորում տեղի ունեցած ընտրություններում 6-րդ տեղը զբաղեցրած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել է դատարան՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով։

Այստեղ ամենաշատ ձայներն ստացել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքը՝ ստանալով ընտրողների 38.70 տոկոսի վստահության քվեն, ՔՊ-ն երկրորդ տեղում է՝ 25,05 կողմ ձայնով, ՀԱՍԿ-ը՝ 14,53 կողմ ձայնով երրորդ, «Հայրենիքը»՝4,48 կողմ ձայնով չորրորդ, իսկ «Ապրելու երկիրը»՝ եզրափակում է հնգյակը՝ 4,29 տոկոս ձայնով։

«Փաստինֆո»-ն գրում է, որ վերահաշվարկի արդյունքներով որևէ էական փոփոխություն չի արձանագրվել, եթե չհաշվենք, որ ՔՊ-ի ձայները մեկով նվազել է, իսկ առաջատարինը՝ Մամիկոն Ասլանյանինը՝ 4-ով ավելացել։ 1-ական ավելացել են նաեւ ՀԱՍԿ-ի ու Հայրենիքի ձայները։ Այլ խոսքով՝ այստեղ ընդդիմությունն ունի ռեալ հնարավորություն՝ ձևավորելու քաղաքային իշխանություն՝ Մամիկոն Ասլանյանի ղեկավարությամբ, ինչը ձեռնտու չէ ՔՊ-ին, որը փորձում է կանխել ընդդիմադիր ուժերի դաշինքի ձևավորումը ու այս ֆոնին ԼՀԿ-ն, որ մերժվել է նաև վանաձորցիների կողմից ու հանգրվանել վերջին հորիզոնականներում, դիմել է դատարան՝ քվեարկության արդյունքները բողոքարկելու պահանջով, որի պայմաններում մեկ շաբաթով հետաձգվել է քաղաքային իշխանության ձևավորումը ու ՔՊ-ն ժամանակ կշահի իր բռնաճնշումները շարունակելու համար։

Ի դեպ, ԼՀԿ-ի մեկ այլ անդամի ներկայացված հաղորդման հիման վրա էլ ձերբակալվել է հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանը՝ մի հոդվածով, որն ազատազրկում չի նախատեսում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ