Այս մարդը (Նիկոլ Փաշինյանը խմբ․) չի կարողանում բանակցել։ Հայտնվել ենք Հովհաննես Թումանյանի Չարի վերջում, ասում են ձագը տուր, թե չէ կացինը կբերենք։ Հիմա գոնե խելքի գան, վերջին ձագն է մնացել։ Ասուլիսում համեմատականներ անցկացնելով ասաց Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։
«Այս դեպքում հիմար կկուն ժողովուրդն է։ Վերջերս ԱԺ-ում Փաշինյանը կարևոր հայտարություն արեց, նա ասաց, որ 2016 թվականից Արցախը Ադրբեջանի կազմում չլինելու և գործանական և տեսական բոլոր հնարավորությունները բացառվել են։ Ինքը դրանով ասեց, որ Ադրբեջանի կազմում է տեսնելու Արցախը»,-ասաց Զոհրաբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը