15 12 2021

Ի՞նչ Էյվազլի, դա Որոտան գյուղն է․ Մխիթար Զաքարյան



Նույնիսկ եթե 3 մլն բնակչությունը համաձայն լինի հողակտոր հանձնելուն, մենք բարոյական իրավունք չունենք դա անելու, որովհետև դա մնացել է մեր նախնիներից և մեր սերունդները պետք է ապրեն այդ հողակտորին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը։

Զաքարյանի խոսքով, արդեն  պարտված պետությունում թշնամուն պետք է դիմակայի առաջին հերթին ՊՆ-ն, ԱԱԾ սահմանապահ ծառայությունը, իսկ մյուսները պետք է նպաստեն երկրի հզորացմանը։

Պատգամավորին լրագրողը հարց ուղղեց՝ արդյո՞ք Որոտանը հայկական գյուղ է համարում, հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը այն անվանել է ադրբեջանական Էյվազլի անվանումով։

Զաքրայանը վիրավորվեց հարցից․  «Ի՞նչ Էյվազլի, դա Որոտան գյուղն է»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ