14 12 2021

Որքան սեղմվում է արտաքին օղակը, Նիկոլ Փաշինյանն այնքան ուժգին է գործի դնում ռեպրեսիվ մեքենան․ Ագնեսա Խամոյան

Որքան սեղմվում է արտաքին օղակը, Նիկոլ Փաշինյանն այնքան ուժգին է գործի դնում ռեպրեսիվ մեքենան․ Ագնեսա Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը անդրադարձել է Փաշինյանի հրահանգով իրականացված նոր ձերբակալություններին՝ նշելով․

«Երեկ թուրքերը գաղտնազերծեցին Հայաստանի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Չավուշօղլուն Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությամբ հանդես եկավ։ Գերազանցիկ աշակերտի նման այսօր ՀՀ ԱԳՆ-ն վերահաստատեց թուրք կոլեգայի ասածը, հերոսաբար արձանագրելով հատուկ ներկայացուցչի նշանակման կարեւորությունը։ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ գաղտնի կապի, Բրյուսելյան բանակցությունների ֆոնին իշխանությունը գործի է դրել ռեպրեսիվ մեքենան. «ասֆալտին փռեք» օպերացիայի շրջանակներում ձերբակալվել է Narek Samsonyan, Нарек Манташян-ը/ԱԱԾ ներկայանալուց հետո, ասֆալտի շոուն բեմադրել չի ստացվել/։ Ու որքան սեղմվում է արտաքին օղակը, Նիկոլ Փաշինյանն այնքան ուժգին է գործի դնում ռեպրեսիվ մեքենան՝ չգիտակցելով որ դա չի փրկի իրեն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ