13 12 2021

«Պատիվ ունեմ»-ը կողմ կքվեարկի Ալեն Սիմոնյանի հրաժարկանի օգտին․ Թագուհի Թովմասյան



Այդ լուրը ես ամբողջությամբ հերքում եմ։ Ստորագրելու ոչինչ չկար ուղղակի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը անդրադռնալով մամուլում տարածված տեղեկություններին, թե խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, Թագուհի Թովմասյանը և արդեն խմբակցությունը լքած Իշխան Զաքարյանը հրաժարվել են ստորագրել Ալեն Սիմոնյանի հրաժարականը պահանջող նախագծի տակ։

«Դա նախաձեռնում է որևէ խմբակցություն, և մեկ այլ խմբակցություն կարող է միանալ կամ չմիանալ։ Մեր խմբակցությունն առավել քան միասնական է և մենք իշխանության ցանկացած ներկայացուցչի հեռացումը համարում ենք ամենահրատապ խնդիրներից մեկը։ Եթե առաջիկայում էլ լինի նման նախաձեռնություն, բնականաբար, մենք կմիանանք», - ասաց պատգամավորը»,-ասաց Թովմասյանը նշելով, որ եթե նման հարց մտնի օրակարգ, ապա խմբակցությունը կողմ է քվեարկելու Ալեն Սիմոնյանի հրաժարականի համար։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ