10 12 2021

Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ է կայացել

Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ է կայացել

«Քննարկվել են կուսակցության հերթական՝ 17-րդ համագումարի պատվիրակների ընտրության ընթացքը, համագումարին ներկայացվող փաստաթղթերի նախագծերը, կուսակցության միջազգային գործընկերության ընդլայնման, ինչպես նաեւ ընթացիկ հարցեր։

ՀՀԿ Գործադիր մարմինը  հորդորում է համագումարի պատվիրակներին՝ շարունակվող համավարակի պայմաններում դրսեւորել առավելագույն պատասխանատվություն ինչպես սեփական, այնպես էլ այլոց առողջության նկատմամբ։

Համագումարի անցկացման վայրում պահպանվելու են հակահամաճարակային բոլոր կանոնները, ներառյալ անձնական պաշտպանության եւ հիգիենայի պարագաներով ապահովումը։

Համագումարի լուսաբանման հրավերը եւ լրագրողների հավատարմագրման պայմանները կհրապարակվեն դեկտեմբերի 13-ին»,- նշված է հաղորդագրությունում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ