Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Դնում եմ մի կողմ, որ տվյալ կապիտուլյանտի անգլերենը այն մակարդակի է, որ Armenia-ն եւ Romania-ն չեն տարբերվում։
Դնում եմ մի կողմ, որ այս ողորմելին էլի խոսել է նախկիններից, անվանելիվ մեզ «ավտորիտար»։
Դնում եմ մի կողմ, որ Հայաստանը կիլոմետրերով հեռու է ժողովրդավար լինելուց։
Այս ամենը մի կողմ։
Ամենակարեւորը այն էր, որ մասնակցելով այս միջոցառմանը, նա ծպտուն, բառ, անգամ բառաչ չի հանել առ այն, որ ավտորիտար Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվել են մեզ վրա։ Որ «քաղաքակիրթ» աշխարհը աչք փակեց այդ փաստի վրա։ Որ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները ոտնահարվում են Ալիեւի կողմից։
Որ ասում եմ, սա աշխարհին մեզ վաճառող евнух է, ոմանք նեղվում են։ Հատկապես սրա «ֆիրմա» տերերը…
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը