ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին 4 ամիս ապօրինի կալանքի տակ պահելու համար պատասխանտու են ՀՀ գլխավոր դատախազը և կալանքի միջնորդությունը բավարարած բոլոր դատավորները, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը։
«Նրանցից և ոչ մեկը չդիմեց ՀՀ Սահմանադրական դատարան, չնայած որ առկա էր հիմնավոր և ողջամիտ կասկած ԱԺ պատգամավորներին առանց ԱԺ համաձայնության անազատության մեջ պահելու սահմանադրականության մասով և պարտավոր էին դա անել:
Նշված անձանց պատասխանատվության ենթարկելու գործընթացը կմեկնարկի շուտով:
Հ.Գ. Սահմանադրական դատարան դիմումը ներկայացրել էին ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները՝ կիրառելով իրենց մանդատի սահմանադրական լիազորությունը», - գրել է Ղազինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը