09 12 2021

Կոալիցիայի մասին հայտարարությունից հետո ձերբակալվել է «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը

Կոալիցիայի մասին հայտարարությունից հետո ձերբակալվել է «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը

Վարդենիս խոշորացված համայնքում կայացած ավագանու ընտրությունների արդյունքում 12 մանդատ ստացել է «Քաղաքացիական պայմանագիրը», 10՝ «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը, 5՝ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը:

Ելնելով արդյունքներից՝ «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը Համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին հայտարարություն են ստորագրել:

 Իշխանությունները, սակայն, չհաշտվելուվ պարտության հետ և վարչական, դատական, ուժային մեթոդների կիրառմամբ, վախեցնելով ու զոռբայությամբ փորձում են նվաճել Վարդենիսի ավագանին:

Հիշեցնենք՝ իշխանական գործիչներից մեկը՝ պատգամավոր Հայկ Սարգսյանը, հայտարարել է, որ ավագանու անդամները կարող են մտքափոխվել և ձայն տալ ՔՊ-ին: Այժմ փորձ է արվում ԿԸՀ-ի միջոցով մեկ մանդատ խլել դաշինքներից՝ թվային հարաբերակցությունը դրանով դարձնելով 14/13:

Սակայն 13 մանդատը ևս չի բավարարում ՔՊ-ին՝ համայնքապետ ընտրելու համար: Ելնելով դրանից՝ իշխանությունները փորձում են ձերբակալությունների միջոցով ստանալ ձայնային առավելություն:

Քիչ առաջ այդ նպատակով ապօրինաբար ձերբակալել են «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին:

Իշխանությունների այս լկտի, ցինիկ վարքագիծը և բանեցվող բռնաճնշումները հուզումների տեղիք են տվել Վարդենիսի բնակչության շրջանում:

«Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինք

 09.12.2021 թ.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ