09 12 2021

Ուրախ եմ, որ զարմանում եք. Աղվան Վարդանյանը՝ ՔՊ պատգամավորին



ՍԴ հայցը վկայում է, որ սահմանադրության հետ կապված խնդիրենր կան, ճիշտ էիք, կարող էինսշք սպասել ՍԴ որոշմանը, բայց քանի որ ՔՊ-ն դրական էր քվեարկել օրենքին, մարդիկ պետք է իմանան, թե այս մեծամասնությունը ինչ օրենքով է սահմանափակում մարդկանց արտահայտվելու ազատությունը: Այս մասին ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ պատասխանել ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հարցին:

«Եթե այս օրենքը գործեր մի երեք կամ տասը տարի առաջ, նրանք, ովքեր հայհոյանքի ամբարները բացել էին մինչև վերջ, պատժված կլինեին, կալանավայրում կլինեին, շատ բաներ տեղի չէին ունենա, կա ընդհանուր մոտեցում, հայհոյանք չի կարելի, բայց չի կարելի օրենքով պարտադրել, որ մարդիկ իրենց գնահատականը չտան քաղաքական գործիչներին, չի կարելի»,-ասաց նա: Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է ապաքրեականացնել զրպարտությունն ու վիրավորանքը։ Առաջարկվող նախագծով նախատեսվում է չեղարկել 2021թ–ին ԱԺ նախորդ գումարման խորհրդարանի հապճեպ ընդունած փոփոխությունները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ