ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ասպրամ Կրպեյանն այսօր՝ ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, մեջքով է նստել դեպի ԱԺ ամբիոն այն պահին, երբ ամբիոնին է մոտեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Ասպրամ Կրպեյանը չի էլ ուզում Նիկոլի երեսը տեսնել ու թիկունքով է նստած դահլիճում...»,– գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը