ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը անդրադարձավ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։
«21-րդ դարում համարժեք հաղորդակցության խնդիրը յուրաքանչյուր պետության լիարժեք զարգացման և մրցունակության խնդիր է, մեզ համար դա նաև ազգային անվտանգության խնդիր է։ Ցավալի է, որ այս թեման մեր երկրի օրակարգ է մտել 44-օրյա պատերազմի արդյունքներով։ Ի՞նչ է արել մեր երկիրը, որպեսզի այս հարցը քննարկվի հայկական համատեքստում»,-ասաց նա։
Գևորգյանի խոսքով, տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման տնտեսական էֆեկտները ուսումասիրված չեն Հայաստանի համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը