Արձանագրենք, որ Հրաչյա Հակոբյանը հերթական անգամ իր կեղծ հրապարակային հայտարարություններով փորձում է նորից շեղել հանրության ուշադրությանը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրառնալով ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարությանը, թե Գերասիմ Վարդանյանը մեղավոր չէ, իրեն ԱԺ բերողներն են մեղավոր։
«Այն, ինչ Հրաչյա Հակոբյանը ներկայացնում է, առաջին հերթին բնութագրում է իրենց, իրենց խմբակին և իրենց վարքագիծը։ Մենք մեր խմբակցության կողմից գնահատականը հնչեցրել ենք և այս պահին սպասում ենք քաղաքական իշխանության գնահատականին, դատապարտմանը և պատասխանատվության միջոցների առաջարկին կամ կիրառմանն այն պատգամավորների նկատմամբ, ովքեր իրենց պահել են ոչ միայն առերևույթ հանցագործություն բնութագրվող տարբեր դրսևորումներով, այլ նաև ցուցաբերել են շարունակական բնույթ կրող և Ազգային ժողովի հեղինակությունը զրոյացնելու ուղղված գործողություն», - ասաց Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը