Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը դիմելով Ֆինանանսերի նախարար Տիգրան Խաչատրյանին, նշեց․
«Քանի որ Կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչն եք հիմա այստեղ, առավոտյան «Հայաստան» դաշինքի անունից առաջարկեցինք կազմակերպել լսումներ Կառավարության ղեկավարի և գերիների ծնողների մասնակցությամբ։ Այս ընթացքում մեր պատգամավորները հանդիպել են ծնողների հետ նաև, ես եմ հանդիպել և իրենք հոժարակամ պատրաստ են մասնակցել այդ լսումներին և խնդրում ու պահանջում են ավելի շատ որպեսզի կառավարության ղեկավարը մասնակցի, քանի որ տեղի է ունեցել գերիների հարցի կառավարության քաղաքականության արմատական փոփոխություն»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը