Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը մանրամասներ ներկայացրեց խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքից։ «Հայաստան խմբակցության պատգամավորների օգնականներ ու փորձագետներ կան, նշված կարգավիճակն ունեցող մեր ընկերներն այսօր կարծես թե ժամը երկուսից երկուսն անց կեսի կողմերն ունեցել են որոշակի բանավեճ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության երկու պատգամավորի հետ։ Դա կարծես թե ամբողջությամբ հարթվել է, մարդիկ ձեռք են սեղմել ու անցել առաջ։ Կարծես թե եղել են Սիսակ Գաբրիելյանն ու Հակոբյան Հրաչյան։ Դրանից կարճ ժամանակ անց մեր գործընկերներից Սևակին հրավիրում են սուրճ խմելու, կարծես թե հրավիրում է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի աշխատակազմի ներկայացուցիչը։
Սևակը արձագանքում է, խոսակցությունը գնում է այնպես, որ եկեք այդ հարցը լուծենք, սուր անկյուն չլինի»,-ասաց նա։ Ըստ նրա՝ սա եղել է նախապես ծրագրավորված, կազմակերպված հարձակում ընդդիմադիրների վրա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը