Yerevan.Today-ը դեռևս ՏԻՄ ընտրություններից առաջ հրապարակել էր, որ Արարատի մարզում տնօրենը հրաժարվել է կատարել մարզպետարանից իջեցված քաղաքական ապօրինի հրահանգը, այն է՝ ուսուցիչներին ուղղորդել, որ Վեդիում իրենց ձայնը տան իշխանական թեկնածու Գարիկ Սարգսյանին, ինչի պատճառով ստիպել են գրել աշխատանքից ազատման դիմում։
Այսօր Ազգային ժողովում Արարատի մարզից ընտրված իշխանական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը վստահեցնում էր, որ ընտրություններն անցել են արդար և թափանցիկ։
Մեր լրագրողը հիշեցնելով Գոռավան համայնքում վերոնշայլ դեպքը հարց ուղղեց՝ ի՞նչ արդարությունից եք խոսում, իրականությունից կտրվա՞ծ եք
Պատգամավորի կարծիքով, Գոռավանի միջաեդպը իրականությունից հեռու է։ Ավելին, վստահեցնում էր, թե քաղաքական մեկնաբանություններ է հնչեցվել ուսուցչի կողմից դասապրոցեսի ընթացքում։
Դպրոցները քաղաքականացրած իշխանական ներկայացուցիչը պնդում է, թե գնում են, այն ճանապարհով, որ քաղաքականությունը դպրոցից հանեն։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը