Ես արդեն ասացի, որ երբ այդ տեսնյութը պատրաստվում էր, ես լրագրողներին ասել եմ՝ չեմ մեկնաբանելու, որովհետև կարծում եմ, որ ամեն ինչ ասված է։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին ի պատասխան, ասաց Ալեն Սիմոնյանը։
Պատգամավորը հարցնում էր հետևյալը․ «Պարոն Սիմոնյան, դուք այստեղ հայտարարում եք, որ հանրությունը հոգնել է կենցաղային և ոչ քաղաքական ելույթներից։ Դուք նման մի ելույթ ունեցաք Ռուսաստանում՝ հայտնվելով դիվանագիտական սկանդալի կիզակետում։ Անմիջապես հաջորդեց ձեր սկանդալային հայտարարությանը Ռուսաստանի արտաքան գործերի նախարարությունը՝ ձեզ մեղադրելով երևակայությանը զարկ տալու մեջ։ Կարո՞ղ եք պարզաբանել, ի վերջո, թե ինչ ասել է Լավրովյան պլան, ինչի՞ մասին է խոսքը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը