Ի՞նչ է կատարվում սահմանագծման և սահմանազատման կուլիսներում․ լրագրողի հարցին ի պատասխան «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց․
«Գործադիր իշխանությունն ու քաղաքական մեծամասնությունն իրենց պահում են անպատասխանատու, հայրենիքի, ազգի համար՝ միայն սեփական փոքր խմբակով որոշում կայացնելու վիճակում։ Հենց այս հայտարարությունը պետք է օգտագործվեր ՝ ոչ միայն պատասխան տալու Ալիևին և նրա նմաններին, այլև՝ հստակ համահայկական ուժի համախմբան գործողություն պետք է իրականացվեր։ Դեկտեմբերի 14-ին հրավիրելու ենք արտահերթ նիստ,մեր ներկայացրած նախագծում կա հստակ պահանջ, պահանջվում է ՀՀ գործադիր իշխանությունից, որպեսզի զերծ մնա որևէ համաձայնությունից, բանակցությունից, որտեղ կխախտվի ՀՀ ինքնիշխանությունը, Արցախի տարածքների օկուպացիան կդատապարտվի և պահանջներ կառաջադրվեն, բայց քանի որ մենք գործ ունենք թշնամուց վախեցած իշխանության հետ, ապա սպասել, որ հերոսություն պետք է գործի , ուղղակի անիմաստ է»,- լրագորղների հետ զրույցում նշեց Արծվիկի Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը