07 12 2021

Սուտ ասելը, ինչ դուրս է եկել, Արսեն Թորոսյանը նեղություն չի քաշում. Թագուհի Թովմասյան



Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից հնչեցրեց Առողջապահության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի ստերը: «Երբ Արսեն Թորոսյանը կորոնավարակի պիկի ժամանակ հեգնում էր ու ասում՝ «ես հիմա վարակված եմ ու հիմա բոլորիդ վարակելու եմ», նաև հայտարարում էր՝ «կորոնավիրուսը վտանգավոր վիրուս չէ», դրա հետևանքով մենք այսօրվա դրությամբ ունենք 7669 մահ», - հայտարարեց Թովմասյանը:

Նա նշեց, թե այս վիճակագրական տվյալները, որ ամփոփվել են Արսեն Թորոսյանի պաշտոնավարման ժամանակ, տեղի են ունեցել մեծագույն սխալների հետևանքով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ