06 12 2021

Մանթաշյանը բազմիցս ասել է, որ ինքը չի ողջունել, բայց այդ ողջույնների հետ համաձայն է․ Ալեքսանդր Կոչուբաև



Պարզվեց, որ դատավարո Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության հարցն այնքան կարևոր է, որ անգամ օրենքով է պաշտպանվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, ով դատարանում ներկայացնում է քրգործով անցնող Նարեկ Մանթաշյանի շահերը։

Հիշեցնենք, որ Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության մասին բարձրաձայնելուց հետո Նարեկ Մանթաշյանի հանդեպ քրգործ հարուցվեց բժշկական գաղտնիք հրապարակելու փաստով։ Քրեական գործը առավել հայտնի է «քթի» գործ անունով։

«Դանիբեկյանը նիստի եկավ, և այսպես թե այնպես, տեսանք նրա դեմքի էվոլյուցիան, հարուցվեց քրգործ, ինքնիրն ակնհայտ էր, որ դեմքի վրա որակական ու քանակական փոփոխություններ են եղել։ «Քթի» գործն այս պահին քատական քննության փուլում է։ Ակնհայտ է, որ մի բանի հրապարակումը, ինչը ակնհայտ էր լինելու հենց հաջորդ դատական նիստին, չէր կարող տեղավորվել բժշկական գաղտնիքի տրամաբանության մեջ։ Սա, ըստ էության, քաղաքական մոտիվ է հետապնդում։

Հաջորդը «10-ի գործն է, կամ սյունյաց ողջույնների երևանյան մեկնաբանությունները», երբ Դատախազության ժամանակ ակցիայի մասնակիցները ենթարկվեցին քրեական հետապնդման իբր թե խուլիգանություն անելու համար։ Պարզվում է, որ ՀՀ-ում ունենք հաստիքային վկաներ, և այդ գործը բացառություն չէ․ մեկ վկան տեսել է, թե ինչպես է 3000 անձ ինչ-որ հավաքի խաղաղ տրամաբանությունից դուրս գալիս, վերածվում է խուլիգանության և քրգործ է հարուցվում։ Սրա միակ պատճառը «սյունյաց ողջույնների» վերարտադրությունն է։

Մանթաշյանը բազմիցս ասել է, որ ինքը չի ողջունել, բայց այդ ողջույնների հետ համաձայն է։ Սա բավարար եղավ, որ մեղադրանք առաջադրվի խուլիգանության հանցափաստով։ Մանթաշյանն արդեն այլ գործով էլ հրավիրվեց դատարան, իբր թե ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանին, որպես պետական գործչի, կարծես թե «անլվա» ասելու համար։ Հարուցվեց ծանր վիրավորանքի հանցափաստով քրգործ։ Եվ վերջին ազդակը, որից հասկացանք, որ մոտ է Նարեկ Մանթաշյանին ՔԿՀ ուղարկելը, վերջինիս վերաբերյալ դեռևս նախորդ տարվանից ԱԱԾ-ում ծվարած գործն է՝ նոյեմբերի 9-ի գիշերը Կառավարություն տեղի ունեցածի վերաբերյալ։ Երևանում սկսված զանգվածային հուզումների, որոնց պատճառը հողերի հանձնումն էր, իշխանությունը զանգվածային անկարգություն որակեց։ Մանթաշյանի գործով դատարանը սկզբում արձանագրեց, որ հիմնավոր կասկածը բացակայում է, բայց ԱԱծ-ն հարցին ստեղծագործաբար մոտեցավ և Կառավարության շենքում Մանթաշյանի կողմից ՀՀ դրոշ ծածանելը որակվեց որպես դրոշի կողոպուտ»,- ասաց փաստաբանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ