Այն ընդդիմադիր քաղաքական գործիչների շահերը, որոնց մենք ներկայացնում ենք, նրանց նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Ցավոք, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդումները ոչ միայն շարունակվում են, այլ նաև նոր թափ են առել։ Եթե երեք տարի առաջ իշխանափոխությունից հետո քաղաքական իշխանության կողմից որպես գործիք օգտագործվում էր ՀՀ դատախազությունը և հատկապես ՀՔԾ-ն քաղաքական հետապնդումների հարցի տիրույթում, ապա ներկա պահին մենք ունենք այն իրավիճակը, որ որպես գործիք նաև օգտագործվում է հենց դատական համակարգը»։
Ավելին՝ տեսանյութով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը