06 12 2021

Էդուարդ Բաբայանին՝ Աբովյանի համայնքապետ դառնալու համար պետք կլինի ՀՅԴ-ի աջակցությունը

Էդուարդ Բաբայանին՝ Աբովյանի համայնքապետ դառնալու համար պետք կլինի ՀՅԴ-ի աջակցությունը

Կոտայքի մարզի Աբովյան համայնքում թեեւ հաղթանակ է տարել ԲՀԿ-ն՝ Էդուարդ Բաբայանի գլխավորությամբ, սակայն նա չի ստացել 50 տոկոսից ավելի, ինչը թույլ կտար ԲՀԿ-ին միանձնյա իշխանություն ձեւավորել:

ԿԸՀ-ի տվյալների համաձայն, բոլոր քվեասթերթիկների հածշվարկից հետո ԲՀԿ-ն ստացել է 10 403 ձայն կամ 46,1 տոկոս:

Երկրորդ տեղում ՔՊ-ն է, որն ստացել է 8261 ձայն կամ 37 տոկոս: Երրորդ տեղում «Հանրապետություն» կուսակցությունն է՝ 2696 ձայն կամ 12 տոկոս:

Եվ վերջապես 4-րդ հորիզոնականում ՀՅԴ-ն է, որն ստացել է 5,1 տոկոս (1158 ձայն):

Այստեղ ինտրիգը պահպանվում է. եթե ՀՅԴ-ն միավորվի ԲՀԿ-ի հետ, ապա Բաբայանի հաղթանակն ապահովված կլինի, քանի որ այդ երկու ուժերը միասին ստանում են 51,2 տոկոս:

Իսկ ՔՊ-ի ու «Հանրապետության» միավորումը բավարար չէ 50 տոկոսին հասնելու համար: Նրանք միասին ստացել են 49 տոկոս ձայն:

Նշենք, որ Աբովյանում մրցակցում էր 4 քաղաքական ուժ՝ ՔՊ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Հանրապետություն» կուսակցությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ