Խոսում են բարձր արժեքների , ժողովրդավարության մասին, բայց իրենք իրենց հակասում են, մարզային իշխանությունները օգտագործում են 90-ականների գործիքները ընտրություններում հաղթելու համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը: «Մարզպետրանաից զանգել են մարդկանց, ստիպել են շատ բաներ անել, դպրոցականնե կոլեկտիվներին են զանգել, դպրոցի տնօրեններին, Մասիս քաղաքում երկու տնօրեն է ներգրավված այդ պրոցեսներում, ընդհուպ մինչև աշակերտներին են զանգել, փորձել ուղղորդել»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը