04 12 2021

Հայ ժողովրդից գաղտնի հերթական պրոցեսն է գնում. Արմեն Աշոտյան

Հայ ժողովրդից գաղտնի հերթական պրոցեսն է գնում. Արմեն Աշոտյան

Մի բան կրկին ակնհայտ է. հայ ժողովրդից գաղտնի հերթական պրոցեսն է գնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Հիշեցնեմ, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը երկու օր առաջ ազդարարել է, որ ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների համաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդունել են համատեղ հայտարարություն։

Մինչ այս պահն այդ հայտարության տեքստը հրապարակված եւ հասանելի չէ։

Այսօր պարզվեց, որ չի կայացել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների Ստոկհոլմյան հանդիպումը։

Մի բան կրկին ակնհայտ է. հայ ժողովրդից գաղտնի հերթական պրոցեսն է գնում։

Վայելեք….»,- գրել է նա

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ