03 12 2021

Այս ամենը կորցրել ենք, որ մեկ մարդու հանկարծ դավաճան չասեն... Նարեկ Մանթաշյան

Այս ամենը կորցրել ենք, որ մեկ մարդու հանկարծ դավաճան չասեն... Նարեկ Մանթաշյան

Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Եթե մինչ ԱԺ նախագահ ընտրվելը, միակ բարձր պաշտոնը Մաֆ ակումբում մաֆիա վարելն է լինում, ապա միջազգային հանրությունում ցնդաբանություններիդ արձագանքը այ սենց ցավոտա լինում...
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է ԱԺ նախագահ ալեն սիմոնյանի, Ռուսական լրագրողների մոտ արած արտահայտությանը, որ ռուսներն են հանձնել Արցախը և եթե իրենք հանձնող լինեին, ապա կհամաձայնվեին Լավրովի պլանին...
Համառոտ ներկայացնեմ ռուսական կողմի պատասխանը, հղումն էլ մեկնաբանություններում.
1. Լավրովի պլան հասկացողություն գոյություն չունի, եղել է Մինսկի խմբի համանախագահների խաղաղ կարգավորման առաջարկ, որը վերջին անգամ կողմերին ներկայացվել է 2019 թվականին և մինչև 2020 թվականի աշուն բանակցվել է և հայակական կողմից չի ընդունվել:
Ըստ այդ փաստաթղթի սկզբում 5 շրջան պիտի հանձնվեր Ադրբեջանին, այնուհետև 2 շրջան, դիմացը հայկական կողմին առաջարկվել Արցախում բնակչության խաղաղ ապրուստ, ճանապարհների ապաշրջափակում և Արցախի վերջնական կարգավիճակի համար ՄԱԿ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ հանրաքվեի միջոցով որոշում, պարտավորություն ուժի կիրառման բացակայության մասին և Լաչինի միջանցքի պարտադիր գոյություն, Շուշիի ու Հադրութի մասին առհասարակ հիշատակում չի եղել, դրանք Արցախի անբաժան մասն են...
Իսկ սրան չհամաձայնած հայկական կողմը ինչի հասավ.
5000-ից ավել զոհ, հարյուրավոր գերիներ ու խեղված ճակատագրեր, կորըսված Շուշի, Հադրութ, 7 շրջաններ և Արցախի կարգավիճակի մասին անգամ հիշատակում չկա, նաև Սյունիքից լւրջ կորուստներ, Վարդենիսից կորուստներ, Մեղրիի միջանցքային նախապայմանավորվածություններ...
Այս սա է իրականությունը և մենք այս ամենը կորցրել ենք, որ մեկ մարդու հանկարծ դավաճան չասեն...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ