Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սոչիում 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հանդիպումից և դրան հաջորդած նոր հայտարարությունը ստորագրելուց հետո, տեղի է ունեցել հետևյալը․
- Ռուսաստանի Նախագահը կազմակերպել է առցանց խորհրդակցություն ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հետ և նրանց տեղեկացրել է հանդիպման և դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածութությունների մասին,
- Ադրբեջանի նախագահը ունեցել է այլ արտասահմանյան այցեր և հանդիպումներ, որոնց ժամանակ հայտարարել է, որ գոհ է հանդիպման արդյունքներից և իր պատկերացրած «Զանգեզուրի միջանցքը»-ն իրականություն է դառնում,
- Հայաստանի վարչապետը վերադարձել է Երևան այն երջանիկ զգացողություններով, որ ստորագրել է նոր հայտարարություն և բունկերում չի հայտնվել։
Այս իրողությունը հնարավորություն է տալիս լիարժեք պատկերացում կազմել դավաճանի հերթական ազգակործան քայլերի և դրա հետևանքների մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը