Դեկտեմբերի 5-ին Արթիկը և հարակից 23 համայնքները ընտրելու են տեղական ինքնակառավարման իրենց ղեկավարությանը։ Ընտրապայքարում 6 ուժեր են, սակայն Արթիկ համայնքի ղեկավարի ՀՅԴ-ական թեկնածու Հակոբ Մաթիլյանի խոսքով, իրականում պայքարում են ՀՅԴ-ն ու ՔՊ-ն։
«Հայտնվել են կուսակցություններ, որոնք ընդհանրապես ներկայացված չեն եղել մեզ մոտ, առաջին անգամ են հայտնվել։ Եթե ուշադիր ենք նայում, բոլորն են ՔՊ արբանյակ կուսակցություններ են, մարդ-կուսակցություններով ներկայացված ուժեր են, որոնք տեղում որոշակի հեղինակություն, ազդեցություն, ազգ-բարեկամ ունեցող մարդկանց հավաքագրել են ցանկում և կուսակցությունով պայքարում են»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Մաթիլյանը։
ՀՅԴ-ական թեկնածուն նշում է, որ Արթիկում ընտրապայքարն անցնում է շատ անշուք և անհետաքրքիր, քանի որ չկա գաղափարական պայքար․
«ՔՊ թեկնածուն 8-9 տարվա համայքնապետ է և համայնքում առկա խնդիրները լուծելու հնարավորություն ունեցել է»,- նկատեց նա։
Հակոբ Մաթիլյանը նշեց, որ համայնքում առակ խնդիրները հիմնականում ողջ հանրապետությունում են առկա, դա ճանապարհների, աշխատատեղերի խնդիրն է, նաև մանկապատանեկան կենտրոնների բացակայությունը, մանկապարտնեզների պակասը․ « Սա իհարկե անմիջական կապ ունի երկրում ընդհանուր վիճակի հետ։ Եթե մեր երկրում առկա վիճակը չփոխվի, առանձին համայնքը չի կարող դրախտ դառնալ»։
Մաթիլյանը վստահ է՝ ՔՊ-ի թեկնածուներին ընտրելով, ընտրողները Փաշինյանի վարած քաղաքականությանն են «այո» ասում․
«Ամենակարճ ճանապարհները մեր համայնքները զարգացնելու, անվտանգային հարցերը լուծելու՝ այսօրվա իշխանությունների հեռացումն է, ուղղակի վռնդելը և դա պետք է սկսվի մարզերից։ Մեր քարոզարշավում էլ հիմնական մեխը այն է, որ «ոչ» ասենք այսօրվա իշխանություններին, այստեղ ոչ ասելով ՔՊ-ի թեկնածուներին։ Այս ընթացքում էլ մարդկանց հետո շփվելով տեսնում ենք, որ մարդկանց մի մասը փոշմանել է»,-ասաց ՀՅԴ-ական թեկնածուն
Ամփոփելով խոսքը, Մաթիլյնաը նշեց, որ իր շանսերը գնահատում է գերազանց, քանի որ հավատում է ժողովրդի իմաստությանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը