Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը, իրականացնելով Սահմանադրությամբ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքով իր իրավունքները, որպես Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանին, մինչդեռ հանձնաժողովի քաղաքական մեծամասնությունը՝ օգտագործելով իր քանակական առավելությունը, միտումավոր կերպով մեկ տասնյակից ավելի անգամ տապալել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը: Ավելին այն օգտագործելով որպես պատրվակ խաթարում է հանձնաժողովի բնականոն գործունեությունը:
Հարկ է նշել, որ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, ինչպես նաև իշխող քաղաքական ուժի որոշ պատգամավորներ դեռևս նախորդ՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովում հանդիսացել են նույն հանձնաժողովի անդամներ, սակայն պատշաճ կերպով չեն ապահովել հանձնաժողովի Սահմանադրությունից բխող խորհրդարանական վերահսկողություն: Պատասխանատվությունից խուսափելու, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հանգամանքների խորհրդարանական քննության հարցում անկհայտորեն շահերի բախում ունենալու հանգամանքով պայմանավորված, միտումնավոր չարաշահում են սեփական լիազորությունները, կատարում անհիմն, իրականությանը չհամապատասխանող և այն նենգորեն խեղաթյուրող հայտարարություններ։ Խուսափելով Հայաստանի և Արցախի առջև ծառացած պաշտպանական և անվտանգային հրատապ հարցերի քննարկումներից, շարունակաբար դրսևորելով հանցավոր անգործություն՝ վերոնշյալ անձինք 8-րդ գումարման Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին փաստացի զրկում են խորհրդարանական արդյունավետ վերահսկողություն իրականացնելու հնարավորությունից։ Հանձնաժողովի նախագահն, ըստ երևույթին, կամ չի տիրապետում օրենսդրական կարգավորումներին, կամ կանխամտածված խեղաթյուրում է դրանք, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կատարում հայտարարություններ, որոնք պատգամավորական էթիկայի կանոնների կոպտագույն խախտումներ են, իսկ որոշ դեպքերում՝ առերևույթ քրեական հանցակազմի տարեր պարունակող արարքներ:
Ըստ այդմ, պայմանավորված ստեղծված իրավիճակով, Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարում են, որ․
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը