30 11 2021

Տեղյա՞կ եք, թե ՀՀ օդային տարածքով Բաքվից Նախիջևան ինչ են տեղափոխում․ պատգամավորը՝ ՊՆ տեղակալին



«Հայաստանի օդային տարածքը տևական ժամանակ է տրամադրվում է ադրբեջանական ավիաուղիներին, ֆիքսված է, որ Բաքվից Նախիջևան են գնում ձևական առումով քաղաքացիական առումով ինքնաթիռներ։Կցանկանայի իմանալ՝պաշտպանության նախարարությունը տեղեկացվա՞ծ է արդյոք Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, թե ինչ հիմուքններով են ադրբեջանական ինքնաթիռները հատում Հայաստանի օդային սահմանը, վարէջք կատարում Նախիջևանում, ապա այնտեղից վերադառնում նորից Հայաստանի օդային տարածքն օգտագործելով դեպի Բաքու, տեղյա՞կ եք, թե ինչ են տեղափոխում»,- պաշտպանության հանձնաժողովի նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ դիմելով պաշտպանության փոխնախարարին։

Հարցին ի պատասխան փոխնախարարն ասաց, որ մանրամսներին տեղյակ չէ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ