29 11 2021

Զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ․ Լուսինե Ավետյան

Զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ․ Լուսինե Ավետյան

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում շարունակվում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի և մյուսների գործով դատական նիստը։

Դատարանում ելույթի ժամանակ Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը նշեց, որ Առուշանյանը ընդունել է բնակիչներին, լսել նրանց սոցիալական խնդիրների մասին, դրա հիման վրա օգնություն հատկացնելու մասին որոշում կայացրել։ Այս մասին հայտնում է Yerevan.Today-ի լրագրողը՝ Գորիսից։

Լուսինե Ավետյանը տարակուսանք հայտնելով իր դեմ տված բնակիչների ցուցմունքներին, ասաց որ կողմնակի ճնշում է գործադրվել նրանց նկատմամբ։

«Բազմաթիվ անգամ Առուշանյանը նույն բնակիչներին օգնել է և դա դիտել ընտրակաշառք անընդունելի է, զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ»,- նշեց Լուսինե Ավետյանը։

Ավետյանի խոսքով, ինքը սատարել է «Հայաստան» դաշինքին և իրականացրել է քարոզարշավ՝ օրենքի տառին համապատասխան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ