Ազատագրական շարժման նախաձեռնող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանը տեղեկացնում է՝ այսօր ժամը 16։00-ին հավաք են անցկացնելու Հանրապետության Հրապարակում։
«Բոլորդ լսել եք երեկվա հանդիպման բաց մասը, և այն արդեն իսկ խնդրահարույց է։ Չեմ խոսում կուլիսային քննարկմանն մասին, որտեղ բանավոր պայմանավորվածություններ են, որոնք ակնհայտ էր Պուտինի ամփոփիչ խոսքում։
Միայն չօգտագործվեց «Զանգեզուր» բառը, սակայն խոսվեց միջանցքի մասին։ Սա բանավոր պայմանավորվածությամբ մեր ուշադրությունը շեղելու գործընթաց է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը