ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է անցնել Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացին:
«Ես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է անցնել սահմանազատման և սահմանագծման գործընթացին»,-ասել է Փաշինյանը:
Նա հավելել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման թեման ևս շատ կարևոր է հայկական կողմի համար:
Փաշինյանի խոսքով՝ հայկական կողմն անկեղծ հետաքրքրված է այս հարցերի լուծմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը