25 11 2021

Ունա՞կ չեք Փաշինյանի հետ աշխատելուն․ հարց՝ Մովսես Հակոբյանին



Ազգային ժողովում Հայաստան խմբակցությունը կազմակերպել է խորհրդարանական լսումեր՝ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ։ Հրավիրված է լսումներին նաև գեներալ-գնդապետ Մոսվես Հակոբյանը։

Yerevan.Today-ի լրագրողը ԱԺ-ում հետաքրքվեց Մովսես Հակոբյանից, թե որքանով է համապատասխանում իրականությանը մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե նրա անունը շրջանառվում է որպես ապագա ԳՇ պետ։

Հակոբյանը պատասխանեց․ «Ունակ չեմ․․․»։

Ճշտող հարցին ունակ չեք այդ ին ֆրոմացիան լսել, թե ունակ չեք Փաշինայնի հետ աշխատել գենելա գնադապետը պատասխանեց․ «Ունակ չեմ ԳՇ պետ լինելու»։

Հարցին՝ այս պաշտպանական համակարգը ձեզ համար այն վիճակում չէ՞, որ վերցնեք ու կառավարեք, Հակոբյանը չմեկնաբանեց։

Գենելար-գնդապետը հայտնեց, որ իր կողմից աղմկահարույց հայտարարությունների  վերաբերյալ մի քանի անգամ հարցաքննության է կանչվել։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ