23 11 2021

«Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ

«Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ

«Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ։ Այս մասին տեղեկանում ենք դաշինքի ֆեյսբուքյան էջից։

«Օրվա իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով այսօր hայ ժողովուրդը և հայոց պետականությունը կանգնած են լրջագույն սպառնալիքների առջև:

Թուրք-ադրբեջանական շարունակվող ագրեսիան օրակարգ է բերել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման և սահմանազատման խնդիրը, որի առնչությամբ Նիկոլ Փաշինյանի և կառավարող վարչախմբի առանձին ներկայացուցիչների հայտարարությունները հակասում են հայ ժողովրդի կենսական շահերին և կարող են անկառավարելիորեն սպառնալ մեր ժողովրդի ֆիզիկական գոյությանը: Խնդրի հրատապությամբ, ինչպես նաև Ազգային ժողովի՝ որպես առաջնային մանդատով օժտված բարձրագույն իշխանության հանգամանքով պայմանավորված, «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ շրջանառության մեջ դնելով սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող Ազգային ժողովի հայտարարության նախագիծ:

Լսումները տեղի կունենան ՀՀ Ազգային ժողովում, ս.թ. նոյեմբերի 25-ին, ժամը 11:00-16:00-ն: Լսումներին մասնակցելու համար ցանկացողները կարող են մինչև 24.11.2021թ. ժամը 12:00-ն զանգահարել խմբակցության հեռախոսահամարին / +374-11 51 33 05 /1205/ / և ներկայացնել անձնական տվյալները»,- նշվում է գրառման մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ