18 11 2021

«Իշխանություն» համարվող խմբակի հանցավոր, եթե ոչ՝ դավաճանական անգործության հետևանքները

«Իշխանություն» համարվող խմբակի հանցավոր, եթե ոչ՝ դավաճանական անգործության հետևանքները

Ընչացքավոր մի նիկոլանախկին կա, որ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնն է զբաղեցնում, ոչ-նիկոլական ԶԼՄ-ների լրագրողներին նայում է «ինչպես թուրքը՝ խոզի մսին», ավելին՝ դրսևորում է խուլիգանին հարիր վարք ու պահվածք՝ ընդդիմադիր լրագրողների նկատմամբ: Մի խոսքով, իսկական նիկոլական է:

Նա, ուրեմն, այս օրերին բավականին կեղտոտ արտահայտություն էր արել «Հայաստան» դաշինքի հասցեին, թե բա՝ կարող է... ընդդիմադիրներն են Ալիևին ասել, որ հարձակվի Հայաստանի վրա՝ նկատի ունենալով թշնամու կողմից ռազմական բախման հրահրումով դեպի Սիսիան և Ջերմուկ առաջխաղացումը:

Դա, ըստ էության, գործող «իշխանության» բարձրաստիճան ներկայացուցչի կողմից բարձրաձայնած ծանրագույն մեղադրանք է (որքան էլ որ հարցական ինտոնացիայով դա ասված լինի): Հետևաբար, կա՛մ Նիկոլի անձնական սպասարկման գլխ. դատախազը պիտի քրեական գործ հարուցի և նիկոլական անպատասխանատու իշխանության «Անդրանիկ Քոչարյան» անուն-ազգանունով ներկայացուցչից պահանջի փաստեր ներկայացնել, կա՛մ պետք է քրական պատասխանատվության ենթարկի տվյալ անձնավորությանը՝ միտումնավոր զրպարտության, ներքին թշնամանք հրահրելու համար:

Հիմա փորձենք, որքան դա հնարավոր է, առանց ավելորդ հուզական շեղումների դիտարկել իրավիճակը, հասկանալու համար, թե իրականում ո՞վ, ո՞ր քաղկազմակերպությունը և գործիչներն են «Ալիևին հրավիրել հարձակման»:

Սկզբունքորեն, դա առավել քան ակնհայտ է: Բոլոր առումներով, որ կողմից էլ որ դիտարկես, ստեղծված իրավիճակի, Հայաստանի նորանոր տարածքային կորուստների, բանակայինների զոհվելու, գերի ընկնելու առանցքային պետասխանատուն և անմիջական մեղավորը Նիկոլ Փաշինյանն է ու Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները՝ բոլո՛րը, անխտիր, սկսած էկոնոմիկայի նախարարից, վերջացրած Ալեն Սիմոնյանով ու մնացածով:

Հիմնավորենք: Թշնամին Հայաստանի Հանրապետության բուն տարածք ներխուժել է դեռևս այս տարվա մայիսին (Սև լճի, Կուտ և Շորժա գյուղերի մերձակայքում կատարված դեպքերը): Ի՛նչ է արել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Ոչի՛նչ:

Ավելի ճիշտ, այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ ֆանտասմագորիկ «լուծումներ» առաջարկեց, էլ ՀԱՊԿ, էլ Մինսկի խումբ, էլ չգիտես, թե ում իբր դիմելով: Գործնական տեսանկյունից գրեթե ոչ մի բան չի արվել ա) թշնամուն ՀՀ տարածքից դուրս շպրտելու, բ) իրավիճակը շտկելու, գ) թշնամու հնարավոր հետագա առաջխաղացումը կանխելու նպատակով:
Այս տարվա մայիսին կատարված հիշյալ դեպքերից մինչև վերջին լարումը անցել էր գրեթե կես տարի: Կես տարվա մեջ նշված տեղամասերում գործնականում ապահովվել է ՀՀ զինված ուժերի ներկայության ցուցադրում: Համացանցն ուղղակի ողողված էր տեսանյութերով, թե ինչ ծանրագույն պայմաններում են թողնված Հայաստանի զինուժի ծառայողները: Դեռ հարց է, թե ընդհանրապես մեր զինվորները, բանակային ստորաբաժանումները ինչ չափով են ապահովված զենք-զինամթերքով, սննդով, կլիմայական ծանր պայմաններին համապատասխան հանդերձանքով, եթե առհասարակ որևէ բանով ապահովված են:

Է՛լ ի՛նչ է արել Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած «իշխանությունը»: Մասնավորապես, շարունակ ճամարտակել է «խաղաղության դարաշրջանի» մասին, խրախուսել է թշնամիների կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհի զավթումն ու Հայաստանի ներսում «բլոկադա» անելու գործողությունը, թշնամուն սիրաշահելով հայկական բնակավայրերը ցուցադրաբար սկսել է կոչել թուրքական անվանումներով:
Է՞լ ինչ է արել. Չկրակելու հրամաններ են տվել զորքերին (հիշեք թեկուզ Գեղարքունիքի «սահմանային» գոտում դիրքերի մոտ ձեռնամարտով, քարուփայտով ընդհարվելու խայտառակ պատմությունը):

Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը, ներառյալ հիշատակված Անդրանիկ Քոչարյան անուն-ազգանունով բարձրաստիճան նիկոլականին, ցուցաբերել է հանցավոր անգործություն: Դրա ամենից ցայտուն ապացույցթ Սիսիանից ու Ջերմուկից արդեն ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա կանգնած ադրբեջանաթուրքական հրոսակն է: Այս «իշխանության» հանցավոր անգործության ամենից ցայտուն ապացույցը այն է, որ թշնամին ուղղակիորեն զավթել է Հայաստանի տարածքի մի մեծ հատված:

Նիկոլի ու նրա մանկլավիկների հանցավոր անգործության մյուս հետևանքն այն է, որ թշնամին այս տարվա մայիսից սկսած, մոտ կես տարի ոչ միայն ուժեր ու զինտեխնիկա է կուտակել զավթած հատվածներում, այլև դրանից կես տարի անց, հարձակողական գործողություններով առաջ է եկել:

Իհարկե, հիմա կարող է ոմն մի նիկոլական տիեզերական այն տխմարությամբ արձագանքել, թե՝ «դա նախկիններն են տվել» կամ նմանօրինակ մեկ այլ ապուշություն դուրս տա: Հարկավ, ցանկացած հիմարություն ու սուտ գոյության տեղ ունի, քանի դեռ այդ ապուշությունները հալած յուղի տեղ ընկալողներ կան: Բայց դրանք այն կատեգորիան են, որ եթե արդեն Երևան կամ նման բաներ ասողի տուն ներխուժած թուրքերը քաշեն դանակի տակ, այն վերջին շնչում էլ կասի՝ «նիկոլ, ջուջուլըդ ուտեմ, ինչ լավ ա, որ նախկինները չեկան...»:

Դրանք այլևս կլինիկական դեպք են, որոնց, հավատացեք, ինչ-որ բան բացատրելու ո՛չ իմաստ կա, ո՛չ էլ ժամանակ:

Բոլոր ուժերը պետք է համախմբել և կենտրոնացնալ հիմնականի՝ այս հողատու, երկրաքանդ ու ձրիակեր «իշխանությանը» օր առաջ հեռացնելու և դատի առաջ կանգնեցնելու հարցը լուծելու վրա:

 

Արմեն Հակոբյան

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ