Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը տեղյակ չէ Սյունիքում լարված իրավիճակի մասին։
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, թշնամին Սյունիքում փորձել է երկու դիրք գրավել, մասնավորապես ինտենսիվ կրակոցներ են ընթանում Սյունիքի մարզի Ծիծեռնաքարի ուղղությամբ:
Իսկ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը լրատվամիջոցներին հայտնում է, թե տեղյակ չէ ոչնչից, տեղը հարմար չէ և չի կարող խոսել։
Ստացվում է՝ մարզպետը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում իր կառավարման գոտում։ Սյունիքի մասին լռում է նաև ՊՆ-ն, իսկ իշխանությունից դեռևս որևէ մեկը չի փորձել այս մասով խոսել, փոխարենը՝ Պաշտպանության և անվտանգության հգարցերի հանձնաժողովում քննարկվում է ընդդիմադիր պատգամավորի ֆեյսբուքյան գրառումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը