16 11 2021

Սահմանադրության մեջ գրված չէ, որ ԶՈՒ-ն պետք է ապահովի նահանջը, կամ հայկական հողերն «էյվազլիներ» անվանելը․ Վարդևանյան



Ո՞նց կարող  ՀՀ կադաստրը ճանաչի մարդու սեփականության իրավունքը նույն հատվածներում, որտեղ թշնա մին մուտք է գործում, բայց ՀՀ պաշտոնյանը հայտարարեն, որ դա ՀՀ տարածք չէ։  Սա խայտառակություն չէ, սա ՀՀ պետական շահն անտեսելն է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Այս իշխանությունները պայքարում են ՀՀ պետականության դեմ։ ՀՀ սահմանները պահպանելը պատերազմ չի նշանակում, նշանակում է պարզապես պետություն լինել։ Չի կարող լինել մի հայ մարդ, որ իր սիրտը չպայթի՝ տեսնելով հայտնի տեսանյութում ՀՀ ԶՈւ ներկայացուցիչների, սպաների, զինվորների նկատմամբ եղած վարքագիծը։ Ու կատարվածին ոչ մի պատասխան չի տրվում, բայց տեսնում ենք իշխանավորների, որ դրա մասին այնպես են խոսում, կարծես որևէ խնդիր չկա, ԱԱԾ հայտարարություն ենք տեսնում, որից հարց է առաջանում՝ ՀՀ անունի՞ց է տարածվում, թե՞ ուրիշ երկրի անունից»,-ասաց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ