«Պետք է արձանագրել, որ այս ամենն արդյունք է ՀՀ իշխանությունների անկարողության, ապաշնորհության, նպատակային վարված քաղաքականության ինչի գերին է դարձել հայ ժողովուրդը»,-այս մասին ԱԺ հանձնաժողովում Գորիս-Կապան ճանապարհի վերաբերյալ հրատապ նիստի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական զորքերը Արցախի հատվածում խոցում են քաղաքացիական անձի, սրանից գրեթե մեկ ամիս հետո Շուշիի հարակից հատվածով անցնող միջպետական ճանապարհին ադրբեջանցիները գնդակահարում են 4 արցախցու , որոնցից մեկը մահանում է, դրան հաջորդում է Խաչիկի հարվածում կրակահերթերի արձակում, սրան զուգահեռ՝ Սյունիքի ու Գեղարքունիքի տարածքում ադրբեջանական զորքերը տարբեր բնույթի ամրաշինական աշխատանքներ են իրականցնում , որը տրամաբանական շարունակությունն է հետպատերազմական իրավիճակում Հայաստանի կարևոր ռազմավարական օբյեկտների , ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողություն հաստատելուն։ Ադրբեջանցիները գործելու են այնքան ժամանակ, քանի դրա հնարավորությունը տալիս են ՀՀ իշխանությունները, կորուստների շղթան շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանությունը իշխանության է․ մեր ընդհանուրի նպատակը պետք է դառնա պայքարը՝ այս իշխանությանը հեռացնելու առումով»,-նշեց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը