Զարմանալի է, որ ՀՀ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին վարձատրվող պետական ծառայողները այս պահին ներկա չեն այս հանձնաժողովի նիստին։ Եթե պարգևավճարների և հավելավճարների վերաբերյալ սահմանափակում լիներ վստահ եմ լեփ-լեցուն կլիներ հենց այս դահլիճը։ Այս մասին ԱԺ հանձնաժողովում Գորիս-Կապան ճանապարհի վերաբերյալ հրատապ քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Մենք գտնվում ենք իրավական առումով ամենաաբսուրդային իրավիճակում։ Ես նույնիսկ դժվարանում եմ ասել՝ արդյո՞ք ՀՀ-ն սահմանադրություն ունի, թե՝ ոչ։ Եթե սահմանադրություն ունի, ՀՀ տարածքի նույնիսկ մեկ մետրը չի կարող փոփոխվել առանց ՀՀ ժողովրդի կարծիքի։ Սահմանադրությունը ուղակիորեն է ասում, որ տարածքի փոփոխությունը կարող է իրականացվել բացառապես հանրաքվեի միջոցով։ Հնարավոր է հանրաքվե է տեղի ունեցել, մենք տեղյակ չենք»,-ասաց Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը