11 11 2021

Հայկական մաքսակետի առկայությունը ՀՀ քաղաքացու համար ունի զրոյական արժեք․ դա Ադրբեջանին հակաքայլ չէ․ Աբրահամյան



Իշխանությունը պարզորոշ կերպով տեղեկացրել է, որ այն  ճանապարհով, որով մենք Գորիսով, Որոտանով, Շուռնուխով, Դավիթ Բեկով գնում ենք դեպի Կապան, ադրբեջանիցները տեղեկայելու են անցակետեր, որտեղ մաքսային  և անձնագրային վերահսկողություն է իրականացվելու նաև ՀՀ քաղաքաքցիների նկատմամբ։ Կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

«Այս իշխանությունները խոստացել էին մեր քաղաքացիներին,  որ ճանապարհի այդ հատվածով երթևեկություն կազմակերպելիս մեր քաղացիները որևէ խնդիր չեն ունենալու․․․ Իշխանություննները հերթական անգամ մեր երկիրի շահերի դեմ ուղղված այս քայլը փորձում են իրենց տարբեր ներկայացուցիչների համար թեման վերածել լավ ու վատ ճանապարհների, որը թեմայի հետ որևէ կապ չունի։ Ճանապարհը Ադրբեջանին է անցել այն պատճառով, որ 2020 թվականի դեկտեմբերին նոյեմբերի 9-ի փաստաթղթին չհամապատասխանող դրույթներով Սանասարի և Կովսականի այդ պահին ՀՀ վերահսկողության տակ գտնվող տարածքները  ապօրինի ձևով հանձնվել են բանավոր փոխըմբռնման  պայմաններում Ադրբեջանին։ Եվ Սյունիք անվտանգությունը սպառնալիքի տակ է հայտնվել այդ որոշմամբ»,- ասաց Աբրահամյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ