09 11 2021

Պարտադի՞ր էր 5000 հոգու ուղարկեիք, սպանեին, որ խաղաղության դարաշրջան բացեիք․ Սևակ Հակոբյան

Պարտադի՞ր էր 5000 հոգու ուղարկեիք, սպանեին, որ խաղաղության դարաշրջան բացեիք․ Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այսօր, մեր պատմության ամենից ամոթալի, մեծ ողբերգության ու ցավի օրն է։ Այսօր առավոտվանից Եռաբլուր են շտապում սկզբից այդ ամենի գլխավոր մեղավորը, նրանից հետո՝ խմբակի մնացած ներկայացուցիչները, երևի հերթական անգամ համոզվելու, որ այն, ինչ նախաձեռնել էին բարեհաջող իրականացրել են։

Ուշագրավ էր՝ ՔՊ խմբակցության պատգամավորի ասածը․ պատասխանելով լրագրողի հարցին, թե՝ խոսում եք խաղաղության դարաշրջան բացելու մասին, մինչդեռ երեկ կրկին զոհ ու վիրավորներ ունեցանք. որքանո՞վ է հնարավոր Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան բացել, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ասում է. «Ես կարծում եմ՝ բոլորի հետ էլ հնարավոր է, ցանկացած հարևանի հետ: Պիտի մի բան գիտակցենք՝ մեր սերունդներն ապրելու են նույն տարածքում, մենք չենք կարող Հայաստանը կամ այլ երկիր տեղափոխել: Անընդունելի են այս պրովոկացիաները, անընդունելի է, որ զոհեր ունենք, բայց պետք է ինչ-որ մի պահի և՛ իրենք գիտակցեն, և՛ իրական խաղաղության գործընթացը համարել սկսած կամ համարել, որ խաղաղության գիտակցության պարտավորությունների մեջ ենք»:

Հարցս պարոնին, իր ղեկավարին և խմբակի այլ ներկայացուցիչներին․ Ի՞նչն էր ձեզ խանգարում Խաղաղության դարաշրջան բացել մինչև 2020թ․ սեպտեմբի 26-ը, պարտադիր էր 5000 հոգու ուղարկեիք սպանեի՞ն․ տղե՞րքն էին խանգարում խաղաղությանը․ այդպիսի՞ն էր պայմանը, թե՞ վախենում էիք, որ կասեն ԴԱՎԱՃԱՆ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ