Առաջիկա օրերին հավանականությունը մեծ է, որ տեղի է ունենալու մեկ այլ հանդիպում։ Այդ հանդիպումը պարտավոր են համաձայնեցնելօրենքներին, ընթացակրագերին, սահմանադրությունը։ Հանկարծ թյուր կարծիք չստեղծվի որ հայ ժողովուրդը չի գնահատում իր անվտանգությունը։ Այս մասին դեպի Եռաբլուր քայլերթ-ակցիայի ժամանակ ասաց «Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ-ի ներկայացուցիչ, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
«Կա արժանապատվություն և կան մարդիկ, ովքեր ունեն ազգային արժանապատվութուն, ովքեր վեր են դասում երկրի շահը։ Այն հարցերը, որոնք վերաբերվում են հայոց պետականությանը պարտավոր են քննարկվել ԱԽ-ում, ՀՀ ԱԺ-ում, կարող են լինել փակ նիստում, հակառակ դեպքում, վաղը կարող ենք արթնաննալ և մեր ճակատագիրը մեր փոխարեն որոշած լինեն և կարող են ասել մեր բնակեցված տարածքից հեռացեք, որովհետև հանձնել են։ Իմ աչքերով եմ տեսել իրավիճակը, որը կար կապիտուլյացիայից առաջ և կային հնարավորություններ կասեցնելու արյունալի պատերազմը»,- ասաց Մանասերյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը