Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևն ու Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանն այսօր Երևանում ռուս-հայկական գիտական համագործակցության ճանապարհային քարտեզ ստորագրեցին։ Նիստին ներկա էր նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը կարևորեց գիտության դերը փոփոխվող աշխարհում և երկու երկնրների միջև փոխգործակցության հնարավորությունները:
Մեր երկրների՝ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունները քաջ գիտակցում են գիտական համագործակցության կարեւորությունը, ինչի մասին վկայում են ծրագրերը, որոնք վերջերս ընդունվել են մեր երկրների ղեկավարությունների կողմից։ Այսօր մեր երկրներն ակտիվորեն փոխգործակցում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ տարրական մասնիկների ֆիզիկա, միջուկային ֆիզիկա, օպտիկա, աստղագիտություն, աստղաֆիզիկա եւ այլ ոլորտներ: Միայն վերջին երկու տարիների ընթացքում ռուսական 14 բուհեր Հայաստանի գիտական կազմակերպությունների հետ համատեղ իրականացրել են 20 գիտական նախագիծ»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը