04 11 2021

«Պատիվ ունեմ» դաշինքը կմասնակցի «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավաքին



Նիկոլ Փաշինյանը Երեք տարվա ընթացքում կարողացել է մսխել այն ամենը, ինչը նրան թողել էին նախկին նախագահները՝ մեր հայրենիքի արցախյան հատվածի 12 հազար 500 քառակուսի կիլոմետր տարածք, լավ բանակցային ժառանգություն, անվտանգ երկիր, մարտունակ բանակ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Հարցին՝ մասնակցելո՞ւ է նոյեմբերի 8-ին «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին, Արթուր Վանեցյանն ասաց, որ «Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող կուսակցությունները հայտարարել են՝ մասնակցելու են հանրահավաքին, լինելու են որպես հանրահավաքի սովորական մասնակիցներ։

«Կազմակերպիչները մեր գործընկերներն են, և այդ օրակարգը մենք պաշտպանում ենք, ելույթներ չենք ունենալու»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ