Յուրաքանչյուր պատգամավոր ելնելով իր գործառույթային պարտականությունների կատարման ընթացքից պետք է ունենա գաղտնիության համապատասխան թույլտվություն։ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ ԱԺ-ում հրաժարվել են իրեն տակ պետական գաղտնիք համարվող տեղեկատվություն։
«Առաջիններից մեկը ես եմ ներկայացրել փաստաթղթերը, որպեսզի թույլտվություն տան, որն ինչ-ինչ պատճառներով ինձ չեն տվել, այնինչ ես կարծում եմ, որ այդ թույլտվությունից ավելի բարձր տեղեկությունների եմ տիրապետում, որն իմ մտքի ու խղճի հետ համակրեպված լինելով պահպանում եմ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը