Առնվազն մեկ օր ժամանակ կար, որպեսզի մեծամասնությունն (Քաղաքացիական պայմանագիր) ընդուներ այն, կամ փորձեր ներկայացնել առաջարկություններ։ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Մեր կողմից մերժելի է ցանկացած առաջարկություն, որը կարմիր գծերը հաղթահարելու տեսք է ստանալու։ Իսկ որոնք էին հայտարարության մեջ կարմիր գծերը․ առաջինը՝ արձանագրում այն բանի, որ տեղի է ունեցել ոչ միայն միջազգային հանցագործություն Հայաստանի և Արցախի նկատմամբ, այլ նաև Արցախի տարածքի օկուպացիա։ Երկրորդ՝ ՀՀ տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցում է տեղի ունեցել և ամրաշինական աշխատանքների հստակ փորձ է կատարվում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը