Շավարշ Գևորգյանի խոքի իրավունքն այս երեկո, ԱԱԾ պահեստազորի սպաների միության համահիմնադիր Միքայել Համբարձումյանի հետ է: Հարցազրույցում թեմաներ են բոլորիս շատ հետաքրքրող մի շարք խնդիրների մասին: Ի՞նչ հարց կուղղեր Միքայել Համբարձումյանը անձամբ Նիկոլ Փաշինյանին, եթե դրա հնարավորությունն ունենար, ի՞նչ հանգամանքներով պայմանավորված համաձայնեց ստանձնել ԱԱԾ տնօրենի պարտականությունները կատարելու պատասխանատվությունը: Հեղափոխությունից հետո Միքայել Համբարձումյանը զբաղեցրել է տնտեսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարի ԱԱԾ դեպարտամենտի պետի պաշտոնը և արդյո՞ք ինքն էլ է այն կարծիքին, որ կոռուպցիան Հայաստանում հաղթահարված է: Ի՞նչ խնդիրներ են գույքագրել ԱԱԾ պաշտոնաթող սպաները երկրի նախկին ու ներկա բարձրաստիճան այրերի հետ, գործող պատասխանատու պաշտոնյաների հետ հանդիպումներից և արդյոք պատրա՞ստ են դրանք ներկայացնել Նիկոլ Փաշինյանին էլ: Եվ վերջապես ո՞րն է ելքը մեր երկրում ստեղծված այս աննախադեպ իրավիճակից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը